ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հենց այդ հանձնարարությունն է ստացել Ստամբուլում

Հենց այդ հանձնարարությունն է ստացել Ստամբուլում
25.06.2025 | 13:00

Եթե Հայաստանում ինչ-որ քաղաքացիական բախում լինի, Թուրքիան ու Ադրբեջանն անմիջապես միջամտելու են: Նիկոլի հույսը հենց դա է, հենց այդ հանձնարարությունն է ստացել Ստամբուլում:

Իրանի վրա իսրայելաամերիկյան հարձակումը թուրքական տանդեմին չտվեց իրենց բաղձալի հնարավորությունը, բայց Նիկոլ Փաշինյանը պատրաստ է այդ ծառայությունը մատուցել:

Այս վիճակը միայն Հայաստանի ներքին խնդիրը չէ այլևս, սա հղի է ավելի մեծ՝ տարածաշրջանային, հետևանքներով:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ